‘
Գվատեմալայի խաղաղօվկիանոսյան ափին 7,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Չամպերիկո քաղաքից 45 կմ դեօի հարավ-արեւմուտք, տարերքի օջախը գտնվում է 20 կմ խորության վրա: Ուժգին ստորերկրյա ցնցումներն զգացվել են հարեւան ՄԵքսիկայում եւ սալվադորում: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չկան:
‘