‘
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Ֆրանսուա Գալարդոն պատմել է, թե իրականում ինչ պատճառներով է Գվարդիոլան լքել կատալոնյան ակումբը:
«Գվարդիոլան Ռոսելի առջեւ չորս պայման էր դրել, որոնք կատարելու դեպքում նա կերկարաձգեր «Բարսելոնայի» հետ պայմանագիրը: Այդ պայմաններից էին չորս ֆուտբոլիստների վաճառքը` Ալվեսի, Պիկեի, Ֆաբրեգասի եւ Վիլյայի: Նա գտնում էր, որ այս խաղացողներն այնքան էլ հավատարիմ չեն թիմին, իսկ Վիլյայից ցանկանում էր բաժանվել մարզական պատճառներով:
Գվարդիոլան խիստ հիասթափված էր Սեսկից, մանավանդ` հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան էր նա ցանկանում Սեսկին «Արսենալից» բերել: Ռոսելը հասկանում էր, որ այդ ֆուտբոլիստները անձեռմխելի են: Երկրպագուները նրանց վաճառքը չէին հասկանա»,- Գալարդոյի խոսքն է մեջբերում AS-ը:
‘