‘Գրոհ՝ Իրանի դիվանագիտական հաստատությունների համակարգչային ցանցի վրա ‘

647

Իրանում հայտնաբերվել է «Կարմիր հոկտեմբեր» անունը կրող համակարգչային վիրուսը, հայտնում  է ILNA լրատվական գործակալությունը:

Իսլամական հանրապետության կապի և տեխնոլոգիաների փոխնախարար Ալի Հաքիմ-Ջավադիի  խոսքերով՝ մասնագետներին հաջողվել է կանխել վիրուսի չարտոնված մուտքը տեղական կազմակերպությունների և հաստատությունների համակարգչային ցանց:

«Գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով վիրուսը փորձել է մուտք գործել դիվանագիտական կազմակերպությունների  համակարգչային ցանցեր»,- ասել է Հաքիմ-Ջավադին:

Նախորդ հոդվածը‘Չինաստանը գրաքննության է ենթարկել Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը’
Հաջորդ հոդվածը‘Ընտրախախտումների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցատեսակ’