‘Դագաղներով բեռնված մեքենայում աֆրիկացի փախստականներ են հայտնաբերվել ‘

693

Բրիտանացի սահմանապահները Էրիթրեա աֆրիկյան պետության երեք քաղաքացիների են ձերբակալել, որոնք փորձել են դագաղներով բեռնված մեքենայի միջոցով սողոսկել Միացյալ Թագավորություն, հայտնում է Associated Press-ը:

Չկայացած գաղթականները բացահայտվել են տեղափոխվող բեռի առաջին իսկ ստուգման ժամանակ: Բուլղարիայից Լոնդոն շարժվող բեռնատարի խուցը բացելուն պես անցակետի աշխատակիցները հայտնաբերել են դագաղների ետևում թաքնված երեք աֆրիկացու, որոնք, չնայած Բրիտանիա հասնելու մեծ ցանկությանը, չեն համարձակվել դագաղները որպես թաքստոց օգտագործել:

Բոլոր երեք փախստականներն անմիջապես ձերբակալվել են և հանձնվել ֆրանսիական ոստիկանությանը:

Սահմանապահների ասելով՝ նման դեպքեր բավականին հաճախ են գրանցվում: Աֆրիկյան երկրների բնակիչները գնում են ամենահուսահատ քայլերին՝ սովից, ճգնաժամից և բռնապետական ռեժիմներից փրկվելու հույսով:

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Արտաքին պարտքը կավելանա 11 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետ Ժվանիայի մահվան հանգամանքները նորից կհետաքննվեն ‘