‘Դավիթ Բաբայան. Անկախության հանրաքվեն ամրագրեց Արցախի անկախ պետականության սկիզբը’

702

1991 թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայության կողմից Անկախության հանրաքվեի ընդունման փաստով արձանագրվեց հայկական երկրորդ պետության կայացումը: Այսօր նաև ԼՂՀ Սահմանադրության օրն է: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրաքվեն ամրագրեց Արցախի անկախ պետականության սկիզբը:

«2006 թվականին էլ ընդունվեց Սահմանադրությունը, որը ևս մեկ անգամ հանրաքվեի միջոցով հավաստեց Արցախի հավատարմությունը անկախ, ազատ, ժողովրդավարական պետություն կերտելու ուղղությամբ: Սա շատ կարևոր է, և այս 21 տարվա ընթացքում հասել ենք ամենալուրջ հաջողությունների: Իհարկե, չի կարելի ասել, որ ճանապարհը հարթ է, չկան պրոբլեմներ, խնդիրներ, ո՛չ, ուղղակի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ պետությունը հռչակվեց, և անկախ պետականությունը պաշտպանվեց, չկործանվեց արտաքին ագրեսիայի ներքո, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ ինստիտուտները»,- ասաց Բաբայանը:

Նրա կարծիքով՝ Արցախը, որպես պետություն, կայացել է, իսկ կարևորագույն ձեռքբերում համարում է այն, որ ժողովուրդը կարողացավ պահպանել անկախ պետությունը: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ Ծառուկյանն ու Սարգսյանը հանդիպած լինեն’
Հաջորդ հոդվածը‘Պատրիս Էվրա. ՊՍԺ տեղափոխվելու համար նախ պետք է սպանել Ֆերգյուսոնին’