‘Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ Ծառուկյանն ու Սարգսյանը հանդիպած լինեն’

1012

«Դաշնակցության» իրավունքն ու գործն է, և եթե իրենք հարմար են գտնում Սերժ Սարգսյանի հետ քննարկել իրենց ճանապարհային քարտեզը կամ իրենց յոթ կետերը, դա բացառապես իրենց իրավունքն է, իրենց քաղաքական ուժի որոշելիքն է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՅԴ-ի ներկայացուցիչները հանդիպել են Սերժ Սարգսյանին, ու արդյոք դա չի՞ վնասի մի քանի քաղաքական ուժերի միջև ընթացող խորհրդակցություններին:

«Այնպես որ՝ այստեղ ոչ «Բարգավաճ Հայաստանը», ոչ էլ, կարծում եմ, որևէ քաղաքական ուժ ասելիք չպիտի որ ունենա, իրենց գործն է: Այդպես են հարմար գտել, այդպես են անում»,- ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել ու քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի, սակայն չի կարծում, որ նրանք հանդիպած լինեն:

Նախորդ հոդվածը‘Արագաչափ միջպետական նշանակության ճանապարհին, որտեղ երթևեկության համար թույլատրելի արագությունը 20 կմ/ժ է’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Անկախության հանրաքվեն ամրագրեց Արցախի անկախ պետականության սկիզբը’