‘Դավիթ Ջամալյան. Արցախի զորավարժությունները տարածաշրջանային զարգացումներին ուղղություն են հաղորդում ‘

903

Արցախում անցկացվող զորավարժություններն իրենց մասշտաբով մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին ուղղություն հաղորդելու բնույթ ունեն: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա համոզմամբ՝ այդ զորավարժությունները կարևոր են նաև բարոյահոգեբանական հարթությունում:

«Մի բան է՝ ասել՝ բանակը մարտունակ է, մի բան է՝ առարկայորեն ապացուցել դա: Այս զորավարժությունները ժողովրդի մոտ անորոշությունը ցրելու ու ապագան կանխատեսելի դարձնելու գործառույթ կարող են ունենալ: Սրանք կայունություն, խաղաղություն պարտադրող միջոցառումներ են», — նշեց Ջամալյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանն իր հայտարարությունների ագրեսիվ տոնայնությունը վերջին շրջանում փոխել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի վերջին հայտարարության մեջ, ըստ Ջամալյանի, ագրեսիվ տոնայնությունն իր տեղը զիջել է պաշտպանականին: Սա, փորձագետի համոզմամբ, նշանակում է, որ դիմացինն իրենից ուժ է ներկայացնում:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան Մոսկվայի նկատմամբ որևէ պահանջ չունի’
Հաջորդ հոդվածը‘Վալդանոյի պատասխան ակնարկը Մոուրինյոյին’