‘Դատախազությունը կհետեւի ընտրախախտումների մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին’

579

Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նախընտրական շրջանում ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ,  այլնաեւիրականացնելուէլրատվամիջոցներիմշտադիտարկում՝քննարկմանառարկադարձնելովհանցագործությանհատկանիշներպարունակողընտրախախտումներիվերաբերյալ մամուլիհրապարակումները։ Այդ մասին  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ողջունելով հյուրերին՝ Հովսեփյանը հավաստել  էդատախազությանվճռականություննուպատրաստակամությունը` հետամուտլինելառաջիկանախագահականընտրություններիընթացքում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների  պատշաճգրանցմաննուքննարկմանը, դրանցհամարժեքքրեաիրավականգնահատականտալուն:  Ա.Հովսեփյանըտեղեկացրելէ, որիրհրամանովհունվարի 14-ինստեղծվելէաշխատանքայինխումբ՝ընտրախախտումներիվերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել  է 12 դատախազ: ԱշխատանքայինխմբիգործունեությանհամակարգումըկիրականացնիՀՀգլխավորդատախազիտեղակալԱրամԹամազյանը

«Ընտրական այս գործընթացում իրավապահ մարմինների հիմնական խնդիրն է կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, խախտումներ արձանագրվելու դեպքում հետեւողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալուն: Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը պատշաճ քննության առարկա կդառնա, եւ հանցագործը կպատժվի, իսկ այդ վստահության գրավականը հրապարակայնությունն է»,- ըստ ՀՀ դատախազության լրատվական ծառայության հաղորդագրության, ասել է գլխավոր դատախազը՝ հավաստելով, որ ապահովվելու է աշխատանքային խմբի գործունեության հրապարակայնությունը։ 

Հյուրերի խնդրանքով Ա.Հովսեփյանն  անդրադարձել է ընտրակաշառքի, ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին եւ նշել, որ այս ընտրությունների ընթացքում եւս դատախազությունը բացատրական աշխատանքներ է իրականացնելու հասարակության առավել լայն շրջանակներում՝  իրազեկելու համար։ 

 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան Մյունխենում. նոր մանրամասներ և արձագանքներ’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել’