‘Դատավորը պաշտոնից հեռացել է դատախազությունում աշխատելու համար. Մամուլ’

1319

Դեկտեմբերի 6-ին Արդարադատության խորհուրդը որոշել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցնել։ Պատճառը Գարիկ Ավագյանի ներկայացրած աշխատանքից ազատման դիմումն է, բայց ոչ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խայտառակ բացահայտումներով լի զեկույցի պատճառով այլ, ինչպես տեղեկացրել են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Գարիկ Ավագյանին ՀՀ գլխավոր դատախազությունում բարձր պաշտոն են առաջարկել։ Ավագյանն ինքը թերթի հետ զրույցում հաստատել է, որ իր աշխատանքից ազատման դիմումը պայմանավորված է մեկ այլ աշխատանքի անցնելու հետ։ Իսկ թե կոնկրետ որտեղ, չցանկացավ մանրամասնել ։

Նախորդ հոդվածը‘Կնոպկա սեղմողների և պատգամավորների համար՝ ևս մեկ արտահերթ նիստ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դ. Հարությունյանն ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին. Մամուլ’