‘Դատարանը նորից մերժեց Տիգրան Առաքելյանի՝ իրեն ազատ արձակելու միջնորդությունը’

1502

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը նորից մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի՝ իր խափանման միջոց կալանքը փոխելու եւ իրեն դատարանից ազատ արձակելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ նմանատիպ միջնորդությունը դատավոր Դարբինյանը մերժել էր նաեւ նախորդ դատական նիստի ժամանակ:

Պաշտպանական կողմը միջնորդել է նաեւ դատակոչել եւս վեց վկաների՝ Էմանուելա Գրիգորյանին, Մարիամ Մուրադյանին, Եվա Թովմասյանին, ինչպես նաեւ իրենց հետ բերման ենթարկված երիտասարդներին՝ Վահագն Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին եւ Սահակ Մուրադյանին:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Էմանուելա Գրիգորյանը, Մարիամ Մուրադյանը ու Եվա Թովմասյանը այն մարդիկ են, ովքեր ականատես վկաներ են,  բայց ի հեճուկս պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդների՝ նախորդ ատյանների դատարններում չեն հարցաքննվել որպես վկա:  Դատարանը, ինչպես հաղորդում է մեր կայքի թղթակիցը, գնացել է խորհրդակցական սենյակ:  

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Սիրիայում ահաբեկիչներն իրական սպառնալիքի են վերածվում’
Հաջորդ հոդվածը‘Փրկարարները ջրանցքում հայտնաբերել են տղամարդու դի ‘