‘Դեկտեմբերի 11-ին Երկրին «աստերոիդային խավարում» է սպասվում’

945

Դեկտեմբերի 11-ին աստղագետներն սպասում են «աստերոիդյան խավարման». երեքշաբթի, ժամը 20.53, Երկրի կողքով կանցնի 2012 XE54 աստերոիդը: Նրա երթուղին կանցնի Երկրից 225 հազար կմ հեռավորությամբ՝ Լուսնի հեռավորությունից կրկնակի պակաս: Առաջին անգամ այս օբյեկտը հայտնաբերվել է կիրակի օրը, ամերիկյան «Կատալինա» նախագծի շրջանակներում, և դասվել է ապոլոնյան աստերոիդների՝ փոքր մոլորակների տեսակին, որոնց ուղեծիրը հատում է Երկրի ուղեծիրն Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող կետում: Աստերոիդը կանցնի գիշերային ստվերի միջով: Գիտնականների հաշվարկներով՝ երևույթը կտևի 38 րոպե: «Աստերոիդյան խավարումն» առանց հատուկ սարքերի հնարավոր չէ տեսնել, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Պետությունը չունի ոչ կամք, ոչ հավես, ոչ էլ ուզում է պաշտպանել մարդու իրավունքները’
Հաջորդ հոդվածը‘Կայացան լրագրողների ֆուտզալի մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումները’