‘«Դ!եմ եմ» շարժմանն են միացել բազմաթիվ հաղորդավարներ, դերասաններ (ֆոտոշարք)’

1912

artfashion.am ինտերնետ պարբերականը շարունակում է իր ակցիան և ներկայացնում «Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացած հայտնի մարդկանց նոր ֆոտոշարքը: Նշենք, որ շարժմանը միացել են դերասանուհի Լալա Մնացականյանը, «Միսս Հայաստան 2003» Լուսինե Թովմասյանը, «Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանը, «Անի Քոչար փրոդակշն» ընկերության տնօրեն Անի Քոչարը, «Դար 21» հեռուստաընկերության պրոդյուսեր Գոռ Հարությունյանը: 

«Պայքարին են միացել նաև շոու-բիզնեսի, կինոյի և ռադիո ոլորտի ճանաչված ու սիրված մարդիկ: Գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, որ չի կարելի որևէ մեկին պարտադրել ու տնօրինել նրա ֆինանսները և ազատությունը` լինի այդ մեկը ծրագրավորող, հավաքարար, թե դերասան»,-նշում են նախագծի հեղինակները: Նախկինում այս նախագծին արդեն միացել էին ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, հայտնի բլոգեր և հաղորդավար Արմեն Գալյանը, հողորդավարուհի Գայանե Ասլամազյանը, ռադիո և հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանը և Ժակը, դերասան Սոս Ջանիբեկյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադեւոսյան. Կա մեկ ճանապարհ՝ իշխանափոխություն’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի հաքերների «զոհ» են դարձել galatv.am-ը, tsarukyan.am-ը և ևս 30 կայքեր’