‘
Անգլիացի դերասան Դենիել Քրեյգը, որը մեծ ճանաչում ստացավ Ջեյմս Բոնդի դերից հետո, հայտարարել է, որ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հանգիստ կարող էր հավակնել այդ դերին, եթե նկարահանվեր կինոյում:
«Մի անգամ ինձ հարցրեցին, թե որը ավելի շատ կցանկանայի լինել` Ջեյմս Բո՞նդ, թե՞ «Լիվերպուլի» ավագ: Չեմ կարծում, որ վերջին տարբերակն իմ մոտ ստացվեր: Իսկ ահա Սթիվենը, կարծում եմ, կարող էր գերազանց մտնել Բոնդի դերի մեջ»,- Քրեյգի խոսքն է մեջբերում մերսիսայդցիների պաշտոնական կայքը:
‘