‘Դեռ պարզ չի՝ Սերժ Սարգսյանի հորդորը տեղ հասե՞լ է ‘

1099

Քիչ առաջ Սպանդիարյանի անվան թ. 24 դպրոցում քվեարկեց ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով քվեարկության էր եկել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:

«Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար», — ասաց ՀՀ նախագահը:

PanArmenian.net-ի փոխանցմամբ, հարցին, թե ազատ ու արդար ընտրությունների վերաբերյալ իր հորդորներն արդյո՞ք տեղ հասել են, Սերժ Սարգսյանը նշեց, որ դա պարզ կլինի, երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվեն:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն հրապարակել է առաջին տվյալները. «Ամենաակտիվը» սյունեցիներն են, պասիվը՝ շիրակցիները’
Հաջորդ հոդվածը‘4/06-ում հրաժարվում են արձանագրություն կազմել’