‘Դեւիդ Բեքհեմը 11 առաջարկ է ստացել’

520

«Լոս Անջելես Գալաքսիի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը տարբեր մայրցամաքների 11 ակումբներից իրենց մոտ խաղալու հրավեր է ստացել, հաղորդում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Բեքհեմը 2012թ. դեկտեմբերին «Լոս Անջելես Գալաքսիի» հետ պայմանագիրը խզելուց հետո դարձել է ազատ գործակալ: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Բեքհեմի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», «Շանհայ Շենհուան» եւ մի քանի անգլիական ակումբներ:

Նշենք, որ անցած մրցաշրջանում Բեքհեմը ԱՄՆ-ի առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում եւ խփել 7 գնդակ:

Նախորդ հոդվածը‘«Նուբարաշենում» դատապարտյալի հանձնուքի մեջ թմրադեղ են հայտնաբերել ‘
Հաջորդ հոդվածը‘Ստեփանակերտում քննարկել են Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարությունների ծրագիրը ‘