‘Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը’

1103

Հ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է,որ հունվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբբոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում բաց են: 

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Երնջատափ-Նորաշեն,Թթուջուր-Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

Նախորդ հոդվածը‘Անգլիացի մրցավարին պատժեցին ավելորդ խոսքի համար. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. ԳԹԿ-ն կվերանայի քննական մի շարք հարցադրումներ անվավեր ճանաչելու հարցը’