‘
Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի ամենանշանավոր եկեղեցիներից մեկի՝ հայկական Սուրբ Կարապետի նոր զանգը հանդիսավորապես կտեղադրվի նոյեմբերի 4-ին, գրում է HurriyetDailyNews-ը: Հիշեցնենք, որ եկեղեցին Դիարբեքիրի ազգությամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի նախաձեռնությամբ եկեղեցին վերանորոգվել եւ վերագործարկվել է նախորդ տարի:
«100 կիլոգրամ զանգվածով նոր զանգը ձուլվել է Մոսկվայում եւ նվիրաբերվել է եկեղեցուն Ռուսաստանի հայ համայնքի կողմից: Զանգն արդեն տեղափոխվել է Դիարբեքիր եւ ներկայացվել է հանրությանը», — Hürriyet Daily News-ին ասել է Կոստանդնուպոլսում ծնված կանադացի գեղանկարիչ Րաֆֆի Պետրոսյանը, որն իր մասնակցությունն է ունեցել եկեղեցու վերանորոգման գործին:
Պարբերականը նշում է նաեւ, որ եկեղեցու զանգակատունը արկի հարվածից կործանվել է 1915-ին, այն պատճառով, որ այն բարձր է եղել մզկիթների մինարեներից: Նոր զանգը պատրաստվել է բնօրինակի նմանությամբ:
«Այս ՝ Մերձավոր Արեւելքում ամենամեծ հայկական եկեղեցին Անատոլիայում մինչեւ 1915-ը հայերի ազդեցության ամենավառ ապացույցներից է, եւ այն ուխտավայր է դարձել Թուրքիայի, Հայաստանի եւ սփյուռքի բելեր հայերի համար», — ասել է Պետրոսյանը:
Սուրբ Կիրակոսը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես գերմանական զինվորականների շտաբ, այնուհետեւ, մինչեւ 1950-ը եղել է պետական կազմակերպության հագուստի պահեստ: Երկարատու դատական պայքարից հետո այն վերջապես վերադարձվել է Թուրքիայի հայ համայնքի իրավասության ներքո: 2011-ին՝ կառուցումից 100 տարի անց, այն վերաբացել է իր դռները հավատացյալների առաջ:
Րաֆֆի Պետրոսյանը հույս ունի վերականգնել նաեւ Վանի նահանգում գտնվող հռչակավոր Վարագավանքը: «Վանի նահանգային եւ կոնտրոնական իշխանությունները համաձայնել են սկսել վերականգնման աշխատանքները, սակայն սոցիալական եւ օբյեկտիվ այլ խոչընդոտներ դանդաղեցնում են գործը: Մենք ուզում ենք վերականգնել եկեղեցին թուրք եւ հայ մասնագետների օգնությամբ», — ասել է Պետրոսյանը:
‘