‘Դիդյե Դրոգբա. Պատրաստվում եմ «Գալաթասարայի» հետ նվաճել Չեմպիոնների լիգան’

599

Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի իր թիմի մրցելույթներից Չեմպիոնների լիգայում:

«Ես պատրաստվում եմ «Գալաթասարայի» հետ միասին հաղթել Չեմպիոնների լիգայում: Դա մեծ ակումբ է ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Եվրոպայում:

Այս մրցաշրջանում մենք կարողացանք հասնել նրան, որ հայտնվեցինք Չեմպիոնների լիգայի ուժեղագույն 16 թիմերի մեջ: Ցանկանում եմ նվաճել այդ տիտղոսը եւ հավատում եմ, որ կարող ենք դա անել:

«Գալաթասարայը» ցանկանում էր ինձ դեռ անցած մրցաշրջանում տեսնել իր կազմում: Սակայն «Չելսին» մերժեց այդ առաջարկը, որովհետեւ ցանկանում էր ինձ թիմում պահել»,- Դրոգբայի խոսքն է մեջբերում Milliyet-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Գալաթասարայի» մրցակիցն է գերմանական «Շալկեն»: Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին, Ստամբուլում:

Նախորդ հոդվածը‘Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 4 կազմակերպություններ’
Հաջորդ հոդվածը‘Էկոնոմիկայի փոխնախարար. $170 հազարանոց զուգարաններն ամենեւին էլ թանկ չեն’