‘Դմիտրի Մեդվեդեւ. Շունինի վրա ճայթռուկ նետած երկրպագուն պետք է բանտ նստի’

614

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինի հետ կապված տհաճ միջադեպի մեղավորը պետք է պատժվի ազատազրկմամբ:

«Նման հանցագործությունների համար պետք է բանտ նետել, անպատժելիությունը չպետք է լինի:

Պետք է այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք ուղղված կլինեն նման իրավախախտումների կանխարգելմանը»,- Մեդվեդեւի խոսքն է մեջբերում Р-Спорт-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության «Դինամո» — «Զենիթ» հանդիպման առաջին խաղակեսում Անտոն Շունինի վրա տրիբունաներից ճայթռուկ էին նետել, որի պատճառով դարպասապահը վնասվածք ստացավ եւ հանդիպումը դադարեցվեց: Նշենք, որ վնասվածքի պատճառով Շունինը բաց կթողնի 10-15 օր:

Նախորդ հոդվածը‘Արդարության արտադրամասի ոստիկանապետը ‘
Հաջորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալների ու նրանց հարազատների բաց նամակ. Մեր խնդիրները մնում են առանց լուծման’