‘Դմիտրի Մեդվեդեւ. 2018-ին Պուտինի հետ մրցակցություն չի լինի’

791

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ հաջորդ՝ 2018-ին նախանշված նախագահի ընտրություններում պետք չէ սպասել իր եւ Վլադիմիր Պուտինի միջեւ մրցակցության:

«Կարծում եմ, որ դա ճիշտ չէր լինի, դա հնարավոր չէ: Մենք միունույն քաղաքական ուժն ենք ներկայացնում, ինչ իմաստ ունի մրցակցելը՞», — ասել է Մեդվեդեւը Bloomberg TV-ին տված հարցազրույցում ասել է Մեդվեդեւը:

Միեւնույն ժամանակ, ՌԴ նախկին նախագահը շեշտել է, որ չի բացառում կրկին նախագահի թեկնածու դառնալու հեռանկարը:

«Ես երբեք ոչ մի բանից չեմ հրաժարվել եւ չեմ պատրաստվում այդ անել նաեւ այս հարցազրույցի ընթացքում, բայց ինձ իմ աշխատանքը դուր է գալիս: Ես պետք է ավարտին հասցնեմ իմ աշխատանքի այս հատվածը», — ասել է Մեդվեդեւը: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի պատգամավորը ԵԽԽՎ-ում խոսել է Կոնգրեսի երիտասարդների գործից’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգայի ակումբները ռեկորդային եկամուտ են ունեցել’