‘Դոնալդ Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Պուտինից’

1700

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Wall Street Journal-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ «հիանալի» նամակ է ստացել Ռուսաստանի առաջնորդից:

Պուտինը Թրամփին շնորհավորական հեռագիր է ուղարկել նոյեմբերի 9-ին, երբ պարզ դարձան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդել է Կրեմլը, ուղերձում Պուտինը «հույս է հայտնել, որ համատեղ աշխատանք կտարվի ռուս-ամերիկյան հարաբերությունը ճգնաժամից դուրս բերելու, ինչպես նաև՝ միջազգային օրակարգի արդիական հարցերը վճռելու և գլոբալ անվտանգության մարտահրավերներին արդյունավետ պատասխաններ գտնելու ուղղությամբ»:

Նույն օրը Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահը ոչ մի շփում չի նախատեսում հանրապետական Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ նա պաշտոնապես չի ստանձնել երկրի ղեկավարությունը: Պեսկովը նաև նշել է, որ ռուսաստանյան իշխանություններն առայժմ շարունակում են աշխատել ամերիկյան գործող իշխանության հետ, իսկ նոր նախագահից կառուցողական ազդակների են սպասում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կրուիֆը հետմահու մեդալի է արժանացել’
Հաջորդ հոդվածը‘Ցուկերբերգի «մահվան մասին լուրերը չափազանցված են»’