‘«Դորիանս»–ը բացօթյա համերգ կտա Թումոյի բակում’

837

Հոկտեմբերի 17-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում Դորիանս ռոք խումբը բացօթյա համերգ կտա։
Համերգի կազմակերպիչը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է (AGBU): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակից՝ համերգը տեղի կունենա ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում: 

Ինչպես հաղորդում է emedia.am-ը, ժողովն անցկացվում է երկու տարին մեկ և այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 13-ից 20-ը: Ժողովի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։

Նախորդ հոդվածը‘Մեսին տղա է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Ֆելիքս Խաչատրյանը` ԼՂՀ փոխարտգործնախարար ‘