Դուշանբեն և Բիշքեկը պայմանավորվել են ապաշրջափակել ճանապարհները հակամարտության գոտում

157

Տաջիկական և ղրղզական կողմերը բանակցել են սահմանին հակամարտության հետևանքները վերացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում ապաշրջափակվել է տաջիկական Վորուխ գյուղ տանող ճանապարհը։

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Տաջիկստանի Սողդի մարզի ղեկավարի մամուլի ծառայությունը՝ սահմանին կրակի դադարեցման պահպանման վերահսկողության համատեղ հանձնաժողովի աշխատանքային խմբերի հանդիպումից հետո։

«Տաջիկստանի և Ղրղզստանի աշխատանքային խմբերը համաձայնել են, որ անհրաժեշտ է տեղաշարժվելու համար բացել ճանապարհները և ապահովել տրանսպորի երթևեկը,- ասվում է հաղորդագրության մեջ։- Նշվել է նաև կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու և սահմանային հակամարտության հետևանքները արագ վերացնելու կարևորությունը»։

Հանդիպում է կայացել է նախորդ օրը, տաջիկա-ուզբեկական սահմանի «Գուլիստոն» անցակետում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպերցյանը ՌՊԼ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ
Հաջորդ հոդվածըԱրտետա. Յուրաքանչյուր դուռ, յուրաքանչյուր պատուհան բաց է Արսեն Վենգերի համար