‘«Դուրս արի փողոց» (Տեսանյութ)’

868

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Հարցի քննարկմանը զուգահեռ՝ բողոքի ակցիա էր տեղի ունենում Ազգային ժողովի շենքի առջև. հարյուրավոր քաղաքացիներ անընդունելի են համարում նման համաձայնագրի ընդունումը:

Համաձայնագրի քվերակությունը հետաձգվեց, քանի որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների բացակայության արդյունքում քվորում ապահովել չհաջողվեց:

Խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Այսօր նույնպես նախատեսված է բողոքի ակցիա` ժամը 11:30-ին Ազգային ժողովի շենքի առջև:

Նախորդ հոդվածը‘Որդու ձերբակալությունից հետո հրաժարական է տվել Թուրքիայի ՆԳ նախարարը’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ի մոտ ընթացող բողոքի ակցիայից’