‘Ուղիղ միացում ԱԺ-ի մոտ ընթացող բողոքի ակցիայից’

2006

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի մուտքերի մոտ հավաքված քաղաքացիները ցանկանում են կանխել պատգամավորների մասնակցությունը ԱԺ արտահերթ նիստին, որի ընթացքում նախատեսվում է, որ ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորները կողմ կքվեարկեն հայ-ռուսական գազային համաձայնագրին: Դիտեք civilnet.am-ի ուղիղ հեռարձակումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Հարցի քննարկմանը զուգահեռ՝ բողոքի ակցիա էր տեղի ունենում Ազգային ժողովի շենքի առջև. հարյուրավոր քաղաքացիներ անընդունելի են համարում նման համաձայնագրի ընդունումը:

Համաձայնագրի քվերակությունը հետաձգվեց, քանի որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների բացակայության արդյունքում քվորում ապահովել չհաջողվեց:

Խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Կարող եք դիտել նաև «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումը

Նախորդ հոդվածը‘«Դուրս արի փողոց» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանի ելույթի մեսիջները, կամ` հանելով հենման կետերը Ս.Սարգսյանի իշխանության տակից ‘