‘Դրամի արժեզրկումը սահուն շարունակվում է ‘

1157

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 436 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.33 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 438.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.44 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 438 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 546 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.32 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 440 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 547 dրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.45 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 28.11.22014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 433.69, ԵՎՐՈ – 539.60, Ռուսական ռուբլի – 8.72

Նախորդ հոդվածը‘Տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը’
Հաջորդ հոդվածը‘Որքա՞ն են վաստակում Մովսիսյանն ու Օզբիլիսը ‘