‘
Տուրինի «Յուվենտուսը» մոտ է «Շանհայ Շենհուա» ակումբի հարձակվող Դիդյե Դրոգբայի հետ պայմանագիր կնքելուն, տեղեկացնում է Football Italia-ը:
Կողմերը արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնագրի ժամկետների շուրջ, որը կկազմի 1,5 տարի: Տուրինցիները պատրաստ են Դրոգբային վճարել տարեկան 4 միլիոն եվրո:
Նշենք, որ պայմանագրով նախատեսվում է խոշոր պարգեւավճար, եթե «Յուվենտուսը» դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
‘