‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեին կփոխարինի Յան Քելին’

1149

Ինչպես արդեն հաղորդել էր iLur.am-ը, ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի առաքելությունը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, Բրադկեին ժամանակավորապես կփոխարինի Յան Քելին:

Քելին 2010 թվականից ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչն է: 2007-2009 թվականներին նա ղեկավարել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի բաժինը, դիվանագիտական գործունեության ընթացքում չորս տարի նաև Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատանն է աշխատել:

Ռոբերտ Բրադկեն Մինկի խմբի համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2009թ-ից: Դեռևս հստակ չէ` երբ տեղի կունենա նոր համանախագահի նշանակումը:

Նախորդ հոդվածը‘Տասնյակ ցուցարարներ են տուժել Նյու-Դելիում ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան. Նախատեսված է հանդիպում Հնդկաստանի ազգային կոնգրեսի նախագահի հետ’