‘
Քիչ առաջ մեկնարկած ԱԺ նիստում Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր, ժամը 17:00-ին, տեղի են ունենալու քվեարկություններ: Մասնավորապես՝ քվեարկության է դրվելու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացման հարցը:
Սահակյանը պատգամավորներին տեղեկացրեց նաև, որ քանի որ այսօր ԱԺ-ն ավարտում է 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները, նիստը կավարտվի ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:
‘