‘«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նախագահական նստավայրի դիմաց են’

1451

Նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց են անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ավելի քան 500 ցուցարարներ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ առայժմ լուռ ակցիա են իրականացնում, նրանց ձեռքներին ցուցապաստառներ չկան:

Ոստիկանությունը խիտ օղակ է կազմել ցուցարարների շուրջ: Քիչ առաջ ցուցարարներից Հրաչյա Թադեւոսյանը բարձրախոսով հայտարարեց, որ 7 հոգանոց պատվիրակությամբ պատրաստվում է գնալ նստավայր: Նա վստահեցրեց, որ պատվիրակության անդամները տիրապետում են գործընկերների խնդիրներին եւ կարող են ներկայացնել իրենց պահանջները: Այժմ ցուցարարները սպասում են Սերժ Սարգսանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որի հետ բանակցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 Իսկ դիմացի մայթին՝ անմիջապես նստավայրի մուտքի դիմաց, բողոքի ցույց են անում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը:

Հիշեցնենք, նաիրիտցիների բողոքի պատճառ է դարձել այն, որ թեեւ շաբաթներ առաջ կառավարությունը խոստացել էր մինչեւ տարեվերջ վճարել աշխատավարձային գծով բոլոր պարտքերը, սակայն դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատակիցներին պաշտոնապես տեղեկացվել է, որ պարտքերը մինչեւ տարեվերջ մարելու «իրավական հիմքեր չկան»:  Բացի դրանից, «Նաիրիտում» բազմաթիվ կրճատումներ են սպասվում:  

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նախագահական նստավայրի դիմաց են’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՏՄ-ի պայմանագրի քվեարկությունը՝ այսօր, ժամը 17:00-ին’