‘Եգիպտոսը նոր սահմանադրություն է ընդունում’

787

Այսօր Եգիպտոսում մեկնարկել է նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ երկօրյա հանրաքվեն՝ «ճանապարհային քարտեզի» առաջին կետը, որը Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո մշակել էին զինվորականները:

Նախորդ օրը մարդիկ դուրս էին եկել Կահիրեի փողոցներ՝ կոչ անելով պաշտպանել հիմնական օրենքի նոր նախագիծը, որն ունի 247 հոդված: Եգիպտոսն այնտեղ սահմանվում է որպես «իսլամական պետություն՝ քաղաքացիական կառուցվածքով և կառավարությամբ», խորհրդարանը, ինչպես նախկինում, ունենալու է մեկ պալատ:

Հանրաքվեից հետո, ենթադրաբար՝ ապրիլին, պետք է կայանան նախագահական ընտրություններ: Քաղաքագետների կարծիքով՝ ամենահավանական թեկնածուն գեներալ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին է:

Իսկ արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներն իրենց համակիրներին կոչ են արել բոյկոտել հանրաքվեն և դուրս գալ բողոքի ցույցերի: Իսլամիստները հայտարարել են, որ երբեք չեն ընդունի այն սահմանադրության օրինակարգությունը, որը, ըստ նրանց՝ Եգիպտոսում ռազմական դիկտատուրա է մտցնում, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘«Կասկածում եմ, թե գիտության աշխարհը նույնքան երկնագույն կմնա»’