‘Եգիպտոսի իսլամիստները պահանջում են անհապաղ սահմանադրական հանրաքվե կազմակերպել ‘

602

«Մուսուլման եղբայրները» եւ Եգիպտոսի մի շարք այլ իսլամիստական խմբավորումներ շաբաթ արտահայտվել են նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն առանց հապաղելու անցկացնելու օգտին: «Իսլամական կոալիցիան հաստատել է դեկտեմբերի 15-ին, առանց հապաղումների եւ վերանայումների հանրաքվեն անցկացնելու անհրաժեշտությունը», — հայտարարել է տարբեր իսլամիստական խմբեր միավորող կոալիցիայի ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ, բազմաթիվ ազատական խմբեր, որոնք հանդես են գալիս երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի քաղաքական կուրսի դեմ, առաջարկում են սահմանադրական հանրաքվեն հետաձգել եւ փաստաթղթի նախագծից հանել նախագահի լիազրություններն ընդլայնող դրույթները: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի՝ կլիմային վերաբերող խորհրդաժողովը փաստաթղթերի միասնական փաթեթ է ընդունել ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցը (Տեսանյութ)’