‘Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխվել է ‘

606

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները ապրիլի 22-ի փոխարեն տեղի կունենան ապրիլի 27-ին: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Եգիպտոսի նախագահի մամուլի խոսնակը:

Ընտրությունների օրը տեղափոխելու պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ ընտրությունների օրը ապրիլի 27-ին նշանակելուն դեմ էին արտահայտվել Եգիպտոսի քրիստոնյա-ղպտիները, որոնց համար նախապես հայտարարված օրը համընկնում էր զատկի տոների հետ:

Երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին փետրվարի 21-ին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին: Ընտրությունները տեղի կունենան չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում կքվեարկեն երկրի այս կամ այն բնակավայրի բնակիչները: Եգիպտոսի իշխանությունները ստիպված էին նման մեթոդի դիմել դիտորդների սակավության պատճառով: Քվեարկության վերջին փուլը տեղի կունենա հունիսի վերջին, իսկ հուլիսի 6-ին արդեն պետք է տեղի ունենա նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը:

Նախորդ հոդվածը‘«Մթնշաղ» վապիրյան սագայի եզրափակիչ մասը ստացել է «Ոսկե ազնվամորու» յոթ մրցանակ’
Հաջորդ հոդվածը‘Միշել Օբամայի պարը գրավել է YouTube-ը (տեսանյութ)’