‘
Իսրայելի օդուժը Գազայում ռմբակոծել է Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիի նստավայրը: Օդային հարվածի պահին Հանին աշխատավայրում չի եղել, հայտնում է «Երուսաղեմ Փոստ» պարբերականը:
Մինչ այդ Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը ժամանել է Գազայի հատված՝ ի նշան աջակցության Պաղեստինի ժողովրդի: Ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝ Եգիպտոսի կառավարության ղեկավարի շրջայցի ընթացքում Իսրայելը և Գազան ժամանակավորապես դադարեցնելու էին փոխհրաձգությունը:
Սակայն հայտնի է դարձել, որ կողմերն արդեն խախտել են պայմանավորվածությունը: Քանդիլի ժամանումից քիչ անց Գազան մի քանի տասնյակ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:
‘