‘Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին փուլը’

591

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել երկու փուլով: Այսօր վաղ առավոտից բացվել են Կահիրեի, Ալեքսանդրիայի և ևս ութ մարզերի ընտրական տեղամասերը, իսկ մյուս տարածաշրջանների բնակիչները կքվեարկեն դեկտեմբերի 22-ին, փոխանցում է France-Presse գործակալությունը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը մեծ իրարանցում է ստեղծել Եգիպտոսում:  Ընդդիմությունը պնդում է, որ «Մահմեդական եղբայրների» մշակած ծրագիրը սահմանափակում է մարդու իրավունքները և միտված է իշխող թևի համար բացարձակ իշխանություն ապահովելուն:

Նախորդ հոդվածը‘«Չելսիի» խաղացողները Ճապոնիայում գրազով բոուլինգ են խաղում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Պորշե Կայենը» Բելաջոյի Գրիշի միակ մեքենան չէ՝ նա նաև ունի «Վազ 2102» կամ «սովորական պատգամավոր տղու» անսովոր եկամուտները’