‘Եգիպտոսում 25 մարդ է տուժել նախագահի տունը գրոհելու ժամանակ ‘

630

Քսանհինգ մարդ է տուժել ուրբաթ երեկոյան Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների կազմակերպած գրոհի ժամանակ, որի ընթացքում ընդդիմադիրները փորձում էին ներխուժել Աշ-շաքրիա գավառում գտնվող տունը, որտեղ ապրում էր նախագահի ընտանիքը:

Տան մոտ ոստիկանների հետ բախվել են շուրջ երեք հազար ցուցարարներ: Նրանք ոստիկանների վրա քարեր եւ վառվող շշեր են նետել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Ոստիկանությանն օգնության են եկել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպխության հազարավոր ակտիվիստներ: Մուրսիի հարազատները լքել են տունը նախօրեին:

Նախագահ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումներն ընթանում են ողջ երկրով մեկ:    

Նախորդ հոդվածը‘Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ. տուրի բոլոր պարտիաները’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման վառել է ԱՄՆ «գլխավոր տոնածառի» լույսերը (Ֆոտոշարք)’