‘Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ. տուրի բոլոր պարտիաները’

978

London Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հետ:

Մյուս պարտիաները արդյունավետ ստացվեցին. մրցաշարի առաջատար նորվեգացի Կառլսենը հաղթեց Հուդիթ Պոլգարին եւ էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Աշպարհի չեմպիոն Վիշի Անանդը անսպասելիորեն սպիտակներով պարտվեց անգլիացի Ադամսին, Մաքշեյնը հաղթեց Ջոնսին:

6-րդ տուրից հետո մեծ առավելությամբ առջեւում է Կառլսենը` 16 միավոր: Այնուհետեւ՝ Վլադիմիր Կրամնիկ՝ 12, Ադամս` 10, Նակամուրա՝ 8, Անանդ` 6, Արոնյան` 5, Մաքշեյն` 4, Ջոնս` 2, Պոլգար` 1 միավոր:

7-րդ տուրը կկայանա դեկտեմբերի 8-ին: Արոնյանի մրցակիցը կլինի Ջոնսը:

Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom



Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom



Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom



Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom

Նախորդ հոդվածը‘Ջոնի Դեփը նորից Դոն Կիխոտով կզբաղվի’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում 25 մարդ է տուժել նախագահի տունը գրոհելու ժամանակ ‘