‘Եզրափակչի հաջորդ մասնակիցը Արգնտինան է. հաղթանակ 11 մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)’

2082

Խաղի սկիզբ անցավ հոլանդացի ֆուտբոլիստների մի փոքր առավելությամբ,սակայն Սերխիո Ռոմերոյի դարպասին իրական սպառնալիք այդպես էլ չստեղծվեց: Խաղի միջնամասում արգենտինացիներին հաջողվեց խաղի նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել և տարածքային առավելություն ունենալ: Հարձակումներից մեկի ժամանակ Պերեսի հանդեպ խախտվեցին խաղի կանոնները, որի արդյունքում Մեսսին հնարավորություն ստացավ իրացնել տուգանային հարված Նիդեռլանդների համար վտանգավոր գոտուց: Սակայն «նարնջագույնների» դարպասապահը վստահորեն հետ մղեց այդ գնդակը: Կարելի է հիշատակել նաև Գարայի հարվածը անկյունային փոխանցումից հետո. այս անգամ հարվածը բարձր էր: Նշանակալի պահ էր նաև Բրունո Մարտինս Ինդիի դեղին քարտը. Վերջինս ընդմիջումից անմիջապես հետո փոխարինվեց:
Երկրորդ խաղակեսում խաղի բնույթը կարող էր փոխվել:  Լուի վան Գալը 62-րդ փոփոխություն կատարեց՝ խաղադաշտ մտցնելով Յորդի Կլասին դե Յոնգի փոխարեն; Սաբելյան կրկնակի փոխարինումով պատասխանեց, դաշտ մտցնելով Սերխիո Ագուերոյին և Ռոդրիգո Պալասիոյին Պերեսի և Իգուաինի փոխարեն: Հիմնական ժամանակի վերջում Արիեն Ռոբենը գործնականում մեն մենակ դուրս եկավ Ռոմերոյի հետ, բայց նրա հարվածը փակեց Խավիեր Մասկերանոն:  
Լրացուցիչ ժամանակում վան Գալը կատարեց երրորդ փոփոխությունը, այս անգամ  իրեն զրկելով դարպասապահի փոփոխություն կատարելու հնարավորությունից: Սաբելյան դաշտ մտցրեց փորձառու Մաքսի Ռոդրիգեսին արդեն հոգնած Լավեսիի փոխարեն: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում արգենտինացիները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին. սկզբից Ռոդրիգո Պալասիոն, իսկ հետո Մաքսի Ռոդրիգեսը չկարողացան Սելեսենի դարպասը գրավել:
Այս հանդիպման ճակատագիրը որոշեց 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիները: Հենց նրանք էլ դուրս եկան եզրափակիչ փուլ:

ՀՈԼԱՆԴԻԱ – ԱՐԳԵՆՏԻՆԱ                                      0-0 2-4 (11մ) MC
ՀՈԼԱՆԴԻԱ. 1.Յասպեր Սիլեսեն, 2.Ռոն Վլար, 3.Ստեֆան դե Վրեյ, 4.Բրունո Մարտինս Ինդի (7.Դերիլ Յանմատ, 46), 5.Դեյլի Բլինդ, 6.Նայջլ Դե Յոնգ (16.Յորդի Կլասի, 62), 10.Ուեսլի Սնայդեր, 11.Արյեն Ռոբեն, 20.Ջորջինո Վեյնալդում, 9.Ռոբին Վան Պերսի (19.Կլաս Յան Հունտելաար, 96), 15.Դիրկ Կայտ
ԱՐԳԵՆՏԻՆԱ. 1.Սերխիո Ռոմերո, 2.Էսեկիել Գարայ, 4.Պաբլո Սաբալետա, 15.Մարտին Դեմիկելիս, 16.Մարկոս Ռոխո, 6.Լուկաս Բիլյա, 8.Էնցո Պերես (18.Ռոդրիգո Պալասիո, 81), 14.Խավյեր Մասկերանո, 9.Գոնսալո Իգուաին (20.Սերխիո Ագուեռո, 82), 10.Լիոնել Մեսսի, 22.Էսեկիել Լավեսի (11.Մաքսի Ռոդրիգես, 101)
Զգուշացում՝ Բրունո Մարտինս Ինդի 45՛ (Հ), Կլաս Յան Հունտելաար 105՛ (Հ), Մարտին Դեմիկելիս 49՛ (Ա)
Մրցավար՝ Ջունեյտ Չակիր (Թուրքիա)
53 ԳՆԴԱԿԻ % 47
7 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (5)
15 ՏՈՒԳԱՆՔ 10
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
4 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4

Նախորդ հոդվածը‘Բրազիլական արցունքներ՝ թաց և չոր’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է արեւային եղանակ’