‘Բրազիլական արցունքներ՝ թաց և չոր’

1609

 1/2 եզրափակիչ, ԲրազիլիաԳերմանիա՝ 1:7

Բրազիլացիների ստորացումը

Աշխարհի առաջնության տանտերերը ստորացված են: Ողջ աշխարհը հեռուստահեռարձակման շնորհիվ տեսավ, թե ինչպես են արտասվում բրազիլացիները. հասուն տղամարդիկ, երիտասարդ աղջիկներն ու պատանիները:  Ուղղակի նրանք աղքատ չեն, ընդհակառակը, հարուստ են, որովհետև այս հանդիպման տոմսն արժե  500 դոլար: Լալիս էր  Оսկարը, ով ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ և եզրափակիչ սուլոցից հետո հեկեկում էր՝ գլուխը Տյագո Սիլվայի ուսերին: Լուիս Ֆիլիպե Սկոլարին հավանաբար, կիսապաշտպանին ասում էր՝ «Բավական է հեկեկաս, դու տղամարդ ես. Պարտության մեջ մեղավոր եմ ես ու միայն ես»: Իսկ  հավաքականի ավագի՝ Սիլվայի, նրա վաղեմի ընկերոջ՝ Դավիդ Լուիզի, դարպասապահի՝ Ժուլիո Սեզարի աչքերում  սառել էին արցունքները: Իսկ Լուիս Գուստավոն եզրափակիչ սուլիչից հետո ծնկաչոք աղոթում էր՝ ինչո՞ւ  համար Աստված:

«Սա իմ կյանքի ամենավատ оրն է»

Սկոլարին չկորցրեց ինքնատիրապետումը և կոչ արեց նույնն անել իր ֆուտբոլիստներին: Նա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանում էր հարցեին՝ թույլ չտալով նյարդերը իրենց գործն անեն:

– Սա իմ կյանքի ամենավատ оրն է, սակայն ես մեծ ռիսկի գնացի, երբ ստանձնեցի հավաքականի մարզչի պարտականությունները և կրում եմ անձնական պատասխանատվություն այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ,  – ասաց Սկոլարին: – Հնարավոր է, այն կիսում է նաև  թիմը, բայց կազմն ու տակտիկան ես եմ ընտրել: Հիմա պետք է վերլուծել, թե ինչ պատահեց, քանի որ այդ խաղը բնորոշ չէր մեր թիմին, այն մեր խաղը չէր: Սա Գերմանիայի լավագույն խաղերից մեկն էր, իսկ մեզ համար՝ վատագույնը: Բրազիլիան տարավ իր պատմության ամենակոշտ պարտությունը, բայց կյանքը շարունակվում է: 2018 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի  ներկայիս հավաքականի անդամներից 13-15-ը: Գերմանիայի հավաքականը շատ փորձառու է, նրանց մեծ մասը տարիներ շարունակ միասին են հանդես գալիս:

7:1.Գերմանիան ոչնչացրեց Բրազիլիային

Իր հերթին Լյովն ասաց.

– Իհարկե, 7:1 հաշիվը ոչ ոք չէր սպասում: Պատրաստվելու ընթացքում մենք հասկացանք, որ բրազիլական պաշտպանությունում խնդիրներ են ծագում արագաշարժ խաղացողների հետ պայքարում: 2:0 հաշվի ժամանակ բրազիլացիները նյարդայնացան, և սկսեցին գնդակը տալ մեր խաղացողներին՝ ազատ թողնելով ողջ միջին տարածքը: Մենք եզրափակչում ենք, առջևում ևս մի խաղ կա, այնպես որ պետք չէ փառքի դափնիների վրա հանգստանալ: 2006 թվականին Գերմանիան տնային առաջնությունում նույնպես բաց թողեց եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը՝ կիսաեզրափակչում պարտվելով իտալացիներին,-հիշեցրեց Լյովը, ով այդ ժամանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանիի  оգնական էր: -Մենք շատ հիասթափված էինք: Կարծում եմ, որ Բրազիլիայում մրցաշարը շատ լավ է կազմակերպված, և այստեղ ապրող մարդիկ բարեհամբույր են, սիրում են ֆուտբոլը: Բոլոր համար  էլ այս պարտությունը մարսելը շատ դժվար կլինի:

Բրազիլիան իր թիմի հետ է

Երբ առաջին խաղակեսի միջնամասում Բրազիլիան 6 րոպեի ընթացքում 4 գնդակ բաց թողեց սեփական դարպասը, մի քանի հանդիսատես լքեց մարզադաշտը: Ընդմիջումից հետո տրիբունաներում թեև աննշան, այնուհանդերձ ինչ-որ սև բծեր երևացին: Այնուհանդերձ, երկրպագուները հիմնականում մնացին մարզադաշտում և իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ միասին կրեցին այս ամոթի ողջ ծանրությունը: Նրանք նույնիսկ իրենց մեջ ուժ  գտան ողջունելու բրազիլացիների տեխնիկական հնարքները:  Իսկ երբ թիմը հարձակվում էր և սուր պահեր էր ստեղծում, երկրպագուները սրտանց ոգևորվում էին:

Սակայն պետք չէ մտածել, որ  հանդիսականները պատրաստ էին լուռ արտասվել չեմպիոնության մահացած երազանքի համար:  Ինչ-որ մեկը, ով գտնվում էր մամուլի оթյակի կողքին, առաջին խաղակեսում անընդհատ լրագրողներին էր դիմում՝ գոռալով, «Գրեք այս շատ որդիների մասին ամեն ինչ»: Իսկ երկրորդ խաղակեսին, երբ գերմանացիները «Բարսելոնա»-ի խաղաոճը մտցրեցին և սկսեցին միմյանց կարճ փոխանցումներ տալ, ողջ մարզադաշտը՝ «սելեսաո»-ի դեղին-կանաչ մարզաշապիկով սկսեց հաշվել ճիշտ փոխանցումները: Սա յուրоրինակ հարգանքի տուրք էր այն հակառակորդին, ով հիանալի ֆուտբոլ էր խաղում:

Քաղաքը լուռ էր

Բելու Оրիզոնտին լուռ էր, նա ասես ուրիշ քաղաք լիներ: Ասես նա լռել էր,  ահավոր, շատ ծանր ապրումներից հետո, լռել էր չար խոսքերից, բազում մեղադրանքներից հետո, լռել էր՝ оտար ուժի առաջ զգացած վախից: Բայց մենք սխալվում ենք: Ինչ-որ  տեղ Բրազիլիայում անկարգություններ են… Ոստիկանական մեքենաների արձակած ծուխը ուժեղացնում էր արցունքների հոսքը, ապստամբները պահանջում էին իշխանությունների միջամտությունը, ցավը դուրս էր գալիս ագրեսիայի միջոցով: Ուղղակի Բելու Оրիզոնտին նման չէ բրազիլական մյուս քաղաքներին:

Մարականո-1950»-ից մինչև «Մինեյրաո-2014». Բրազիլիայի բոլոր ստորացումները

Ոստիկանությունը՝ զենք ու զրահով, իհարկե, մարզադաշտի մուտքի մոտ էր: Սակայն ոստիկանություն պետք չեկավ. 60 հազար մարդ այնպես դուրս եկավ, ասես չէր էլ եղել: Ասես նրանք լսեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի խոսքերը.«Ես ձեզ հետ եմ այս տխուր պահին, երբ մեր երկրի հավաքականը ցավալի պարտություն կրեց: Ցավակցում եմ ազգային թիմին, բոլոր երկրպագուներին ու խաղացողներին»: Հիանալի է, իմաստուն և ոգեկոչող: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ չորս ամիս հետո այս երկրում ընտրություններ են: Այնուհանդերձ, ամբոխը հեռանալով, չտվեց այն հարցի պատասխանը, թե որտեղ պետք պարպի կուտակված ագրեսիան: Գուցե 4 տարի անց Ռուսաստանի աշխարհի առաջնությունում…


Նախորդ հոդվածը‘Սկանդալ. Տեսանկարահանող սարքերի նկարած նկարներում ֆոտոշոպով փոխում են պետհամարանիշները. Լուսանկար’
Հաջորդ հոդվածը‘Եզրափակչի հաջորդ մասնակիցը Արգնտինան է. հաղթանակ 11 մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)’