‘«Եթե դեռ կա թեկուզ մեկ մարդ, ով դիմակայում է, ուրեմն արդարությունը վաղ թե ուշ կայանալու է»’

1522

Լրագրող Ծովինար Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եթե դեռ կա թեկուզ մեկ մարդ, ով դիմակայում է, ուրեմն արդարությունը վաղ թե ուշ կայանալու է։ Ինձ համար առանձնահատուկ հիացմունքի է արժանի Տիգրան Առաքելյանը, պարզ մի տղա, որ բարդացնում է անօրենների կյանքը։ Ու Տիգրանը մենակ չէ։ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը, ուրիշ տղաներ ու աղջիկներ, նրանցից յուրաքանչյուրը մենակով հերիք է այդպիսի վստահություն ունենալու համար, բայց տեսեք, որ նրանք մենակ չեն։ Սրանից ավելի լավատեսական բան դժվար է գտնել։

Վաղը ժամը 12-ին բոլորս վերաքննիչ դատարան։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ` անկախ նրանց քաղաքական թիմից կամ թիմի պատկանել–չպատկանելուց։

Գաղափարի համար կեղծ մեղադրանքներով բռնադատված մարդիկ խղճի կալանավորներ են։ Ինչպես Սովետում եւ սովետից հետո, այնպես էլ մենք պիտի հասնենք բռնադատվածների լիակատար ռեաբիլիտացիային։

(ՀՀԿ—ական «անկախականներին» հիշեցնեմ, որ իրենք էլ են սովետում դատվել շինծու քրեական հոդվածներով, ոչ թե «հայրենասիրության» համար։ Մեր Հայաստանում դա մերժելի է, թեկուզ երբեմնի անկախականներից ոմանք ստանձնել են երբեմնի իրենց դահիճների դերը այսօրվա Հայաստանում։ Իրենք մոռացել են, բայց մենք դա չենք մոռանա։ )

Նախորդ հոդվածը‘Կայանման «Ֆ.Ա.Ք.»-ը կամ ֆրեքյուենթլի ասքդ քուեսշընզ ըբաութ փարքինգ ին Երևան’
Հաջորդ հոդվածը’23 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահ’