‘ԵԽԽՎ-ն կանդրադառնա Ալժիրի և Մալիի ճգնաժամերին, սակայն զերծ կմնա Վրաստանի շուրջ քննարկումներից’

705

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում հրատապ բանավեճերի ձևաչափով կքննարկվի Մալիում և Ալժիրում ստեղծված իրավիճակը, հայտնում է  РИА Новости-ն:

Առայժմ հայտնի չէ քննարկումների ստույգ ամսաթիվը, սակայն ակնկալվում է, որ դրանց հիման վրա ԵԽԽՎ-ն զեկույց կնախապատրաստի և բանաձև կընդունի:

ԵԽԽՎ-ն որոշել է նաև ձմեռային նստաշրջանում չանդրադառնալ Վրաստանում ստեղծված իրավիճակին: Այս թեման կսահմանափակվի միայն Միխեիլ Սաակաշվիլիի՝ Հարավային Օսիայի հակամարտության վերաբերյալ ելույթով:

Նախորդ հոդվածը‘Կործանվող Նեղուցի վա՞նք, թե՞ կաթողիկոսական նստավայր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յոզեֆ Բլատեր. ԱՊՀ առաջնության գաղափարը հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին’