‘Յոզեֆ Բլատեր. ԱՊՀ առաջնության գաղափարը հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին’

727

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը Սանկտ-Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ առաջնության գաղափարը հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին:

«ՖԻՖԱ-ն` դա բրգաձեւ կառույց է, որտեղ կարեւոր դեր են խաղում ակումբները: Ակումբները պետք է ակումբային մրցաշարեր կազմակերպեն, սակայն ազգային ֆեդերացիաների ներսում. դա ՖԻՖԱ-ի եւ ամվողջ համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի քաղաքականությունն է: Մենք երբեք չենք վերանայի ազգային լիգաների սահմանները: ԱՊՀ առաջնության ստեղծումն անհնար է, այն հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին, նման բան չի լինի»,- ասել է Բլատերը:

ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ ազգային ֆեդերացիաների սահմաններից դուրս ակումբային մրցաշարեր կազմակերպելու հնարավորություն ունեն ՖԻՖԱ-ի անդամ Կոնֆեդերացիաները:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն կանդրադառնա Ալժիրի և Մալիի ճգնաժամերին, սակայն զերծ կմնա Վրաստանի շուրջ քննարկումներից’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ’