‘ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Մալիի հակամարտության առիթով’

691

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Մալիի հակամարտության հետևանքների կապակցությամբ և կոչ արել վեհաժողովի մասնակիցներին ու դիտորդներին աջակցել այդ երկրում ՄԱԿ-ի հումանիտար ջանքերին, հայտնում է РИА Новости-ն:

«Մալիի և Ալժիրի վերջին իրադարձությունների շուրջ» զեկույցում վեհաժողովը դատապարտել է նաև Ալժիրի գազի հանքավայրում  իրականացված հարձակումը և ափսոսանք հայտնել մի քանի տասնյակ պատանդների մահվան առիթով: ԵԽԽՎ-ն շեշտել է, որ տեղի ունեցած ողբերգությունը միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ահազանգում է ահաբեկչության  սպառնալիքի մշտական առկայության մասին:

Վեհաժողովը դատապարտել է մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները և ողջունել միջազգային քրեական դատարանի՝ Մալիում տեղ գտած հանցագործությունների շուրջ պաշտոնական քննություն սկսելու պատրաստակամությունը:

Նախորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում ֆերմայից 15 հազար կոկորդիլոս է փախել’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի թալիբները սպառնում են գրոհ իրականացնել Հնդկաստանում’