‘ԵԽԽՎ-ում կքննարկվի հումանիտար իրավիճակը ռուս-վրացական պատերազմի ընթացքում տուժած շրջաններում’

928

Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում նախատեսված է քննարկել հումանիտար իրավիճակը ռուս-վրացական պատերազմի ընթացում տուժած շրջաններում: Ինչպես  Trend-ին հայտնել են վրացական պատվիրակությունից՝ այդ թեմայով, մասնավորապես, զեկույց կհնչի, որը պատրաստել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Թինա Աքեթոֆթը:  Վրացական պատվիրակությունը կպնդի, որպեսզի ԵԽԽՎ բանաձևում արձանագրվի Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացիայի փաստը: Այս պահանջը Վրաստանի նախկին և ներկա իշխանությունների համատեղ որոշումն է: ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամներն արդեն հայտարարել են, որ բանաձևը ՌԴ-ի հանդեպ  ավելի քան քննադատական է ու քաղաքականացված:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան պահանջում է ոչ թուրքական հնությունները՝ օտարերկրյա թանգարաններին վախեցնելու միջոցով ‘
Հաջորդ հոդվածը‘Պրոֆեսորն ինքնասպան է եղել դանակի երկու հարվածով’