‘ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այցով ժամանեց Երեւան’

637

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հինգ անդամներ՝ Կարին Վոլդսեթի (Նորվեգիա, ԵԴԽ) գլխավորությամբ հունվարի 16-17-ը նախընտրական այցով կլինի Երեւանում՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից առաջ գնահատելու ընտրական օրենսդրությունը եւ նախընտրական քարոզարշավը: ԵԽԽՎ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պատվիրակության անդամներն այցի ընթացքում հանդիպելու են Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարարի, հիմնական թեկնածուների եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Քննարկումներ են նախատեսված նաեւ գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, ինչպես նաեւ՝ դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:  

Պատվիրակության մամուլի ասուլիսը նախատեսված է հինգշաբթի՝ հունվարի 17-ին «Մարիոթ» հյուրանոցում:

Պատվիրակությունում ընդգրկված են նաեւ Լուկա Վոլոնտեն (Իտալիա, ԵԺԿ/ՔԴ), Շտեֆան Շեննախը (Ավստրիա, Սոց.), Մայիլիս Ռեպսը (Էստոնիա, ԵԼԴԿ), եւ Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցող Աքսել Ֆիշերը (Գերմանիա ԵԺԿ/ՔԴ):

Վեհաժողովի 22 հոգանոց պատվիրակությունը այնուհետեւ կժամանի Հայաստան՝ հետեւելու համար քվեարկության ընթացքին՝ ընտրություններին վերջնական եզրակացություն տալու համար:  

Նախորդ հոդվածը‘Բլից հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան կգլխավորի «Բավարիան». Լրացված’