‘ԵԽ նախագահ. Անընդունելի է, երբ մարդասպանին ընկալում են որպես հերոսի ‘

1599

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւս անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան արտահանձնվելու եւ համաներում ստանալու փաստին: «Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան եւ ներման արժանացել: Ես չեմ ցանկանում մեկնաբանել դրա օրինականության հարցը, սակայն անընդունելի եմ համարում, երբ ձերբակալված մարդասպանն ընկալվում է որպես «հերոս»: Ես մերժում եմ այն աշխարհի հեռանկարը, որտեղ բարոյական կոդն սկսում է քայքայվել, որտեղ մարդու արժանապատվությունը ոտնահարվում է: Սա այն Եվրոպան չէ, որը մենք ցանկանում ենք մեր ապագա սերունդների համար»,- հայտարարել է Յագլանդը: Նա նաեւ նշել է, որ դատապարտում է նման հանցագործության փառաբանումը եւ կոչ եմ անում պահպանել հարգանքը մարդու կյանքի հանդեպ եւ այն արժեքների, որոնք պահպանվում են Եվրոպայի խորհրդի կողմից: 

Նախորդ հոդվածը‘ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար. Ռասիստական հանցագործությունները անպատիժ չպետք է մնան ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԽ նախագահ. Մարտի 1-ի էջը փակված չէ ‘