‘ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով Իրանը կորցրել է 40 միլիարդ դոլար’

682

Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետների հաշվարկների՝ Եվրամիության պատժամիջոցներն Իրանին զրկել են 40 միլիարդ դոլարից: Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով՝ 2013 թ. հունվարին ածխաջրածինների արդյունահանման ծավալներն Իրանում կրճատվել են  մինչև վերջին 30 տարիների նվազագույն ցուցանիշը՝ օրական 2,65 միլիոն բարել, այն դեպքում, երբ մինչև պատժամիջոցներ մտցնելը երկիրն արդյունահանում էր օրական  3,7 միլիոն բարել , հաղորդում է Вести Экономика-ն: Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելուն ուղղված պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ նավթի արտահանման ծավալները կրճատվել են գրեթե երկու անգամ՝ 2011 թ. 2,2 միլիոն բարել ցուցանիշի համեմատ: Արդյունքում՝ երկիրը կորցրել է միլիարդավոր դոլարներ, իսկ իրանական ազգային արժույթն սկսել է արժեզրկվել: Հունվարի վերջին Իրանը դադարեցրեց նավթի և գազի մատակարարումը Եվրամիությանը՝ ի պատասխան Իրանի դեմ մտցրած էմբարգոյի:

Վերջին ինն ամիսների ընթացքում նավթի արտահանումն Իրանից նվազել է 40 %-ով, իսկ եկամուտները՝ 45%-ով, հաղորդում է  Росбалт –ը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ պատվիրակությունը փետրվարի 16-19-ը կլինի Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի կառավարությունը տեղեկություններ չունի վարչապետին դեմ մահափորձի ծրագրերից’