‘Եվրախորհրդարանի բանաձևի նախագիծը՝ Սաֆարովի հարցով ‘

1015

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, Եվրոպական խորհրդարանում վաղը` սեպտեմբերի 13-ին, տեղի կունենա նիստ, որի ընթացքում նախատեսված է քննարկել նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը:

Եվրոպական խորհրդարանի «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս» խմբակցությունը ներկայացրել է բանաձեւի նախագիծ, որը նախատեսում է ներկայացնել այդ քննարկմանը:

Ստորեւ ներկայացնում ենք այդ նախագիծը:

«Բանաձեւի նախագիծ

Խնդրանքով` մտցնել այն մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության խախտման հարցերով քննարկումների օրակարգ

Ադրբեջան` Ռամիլ Սաֆարովի դեպքը

Լեոնիդաս Դոնսկիս, Մարիետյե Շաակե, Սոնյա Ալֆանո, Մարիել դե Սարնեզ, Գերբեն-Յան Գերբանդի, Սարա Սադֆորդսկիխ, Ռոբերտ Ռոշֆոր, Գրեմ Ուոտսոն,  Էլկո Կացին, Քրիստինա Օյուլանդ, Իզասկուն Բիլբաո Բարանդիցա` «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս» խմբակցության անունից

Եվրոպական պառլամենտը, հաշվի առնելով, որ

— Ադրբեջանի վերաբերյալ իր նախորդ բանաձեւերը, մասնավորապես, 2011 թվականի մայիսի 24-ի բանաձեւը,

— ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ հանձնակատար Ֆյուլեի համատեղ հայտարարությունը` արված 2012 թվականի սեպտեմբերի 4-ին,

— Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի հայտարարությունը` արված 2012-ի սեպտեմբերի 4-ին,

— ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության եւ գործընկերության մասին Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999 թվականին, եւ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունները,

— նկատի ունենալով ԵՄ-ի կանոնակարգի 122-րդ կետը՝

Ա. Այն պարագայում, երբ 2012-ի օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը, որը սպանության համար Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման, եւ արտահանձվել է Ադրբեջանին,

Բ. Այն պարագայում, երբ Ռամիլ Սաֆարովը 2004-ից ազատազրկման էր ենթարկվել հունգարական բանտում` Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի ժամանակ իր հայազգի գործընկերոջը գազանաբար սպանելու համար, եւ այն պարագայում, երբ Սաֆարովն ընդունել է իր մեղքը եւ չի զղջացել իր արարքի համար, այն հիմքով, որ իր զոհը հայազգի էր,

Գ. Այն պարագայում, երբ լեյտենանտ Սաֆարովը հայտարարվել է Ադրբեջանի ազգային հերոս, եւ հայրենիք վերադառնալուց մի քանի ժամ անց նախագահի կողմից արժանացել է ներման, ազատ արձակվել եւ հանրային արարողակարգով ստացել մայորի կոչում,

Դ. Այն պարագայում, երբ արտահանձնումը զուգորդվել է հունգարական իշխանությունների բացատրություններով, որ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան համապատասխանեցվել է 1983 թվականին ընդունված՝ դատապարտված անձանց արտահանձնման մասին Եվրոպական կոնվենցիային, որին միացել է նաեւ Ադրբեջանը,

Ե. Այն պարագայում, երբ հունգարական պաշտոնյաները պնդել են, թե նրանք ստացել են Ադրբեջանի կառավարության հավաստումները, որ հայրենիք վերադառնալուց հետո Սաֆարովը շարունակելու է կրել իր պատիժը ադրբեջանական բանտում, այն դեպքում, երբ Ադրբեջանը հերքում է, որ նման հավաստիացումներ է տվել Հունագրիային` Ռամիլ Սաֆարովի գործով,

Զ. Այն պարագայում, երբ Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանը կասեցրել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ,

Է. Այն պարագայում, երբ Սաֆարովի ազատ արձակումը սպառնում է  Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրմամբ,

Ը. Այն պարագայում, երբ Ադբեջանը ակտիվորեն մասնակցում է Եվրոպական հարեւանության եւ արեւելյան գործընկերության քաղաքականությանը, հանդիասնում է Եվրանեսթի հիմնադիր-անդամ եւ պարտավորված է հարգել ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, որոնք հանդիսանում են այդ նախաձեռնությունների հիմնարար արժեքները,    

Թ. Ադրբեջանը հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ` 2012-2013 թվականներին, եւ ստանձնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի մեջ մատնանշված արժեքների աջակցությունը,

Ժ. Այն պարագայում, երբ Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի անդամ եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասնակից, 

Ի. Այն պարագայում, երբ Ադրբեջանն ու ԵՄ-ն մասնակցում են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին՝   

1. Իր ափսոսանքն է հայտնում ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման կապակցությամբ եւ ընդգծոմ է, որ այդ քայլը հարցականի տակ է դնում արդարադատությունը եւ օրենքի գերակայությունը հարգելու՝ Ադրբեջանի հավատարմությունը,

2. Մերժում է Ռամիլ Սաֆարովի փառաբանման ցանկացած փորձ, քանի որ դա հակասում է մարդկային աժանապատվության եւ արդարության բոլոր սկզբունքներին, 

3. Համարում է, որ այն պարագայում, երբ նախագահի կողմից Սաֆարովի  ներումը ներկայացվում է դատապարտված անձանց Եվրոպական կոնվենցիայի տառին համապատասխան, այն հակասում է համաձայնագրի ոգուն եւ հարցականի տակ է դնում հունգարական կառավարության հավաստումները, որոնք ստացվել են Ռամիլ Սաֆարովի գործով,

4. Հաշվի առնելով, որ Դատապարտյալների արտահանձնման եվրապական կոնվենցիան մշակվել է օրենքի գերակայության եւ արդարադատության եւ պետական սկզբունքերի հարգանքի հիմքի վրա,

5. Կարեւոր է համարում, որ Հունգարիան ընդառաջ է գնացել Ադրբեջանին՝ համոզված լինելով, որ արտահանձնման դեպքում Սաֆարովը շարունակելու է կրել պատիժը, 

6. Կապվել հունգարական իշխանությունների հետ` Կոնվենցիայի 15-րդ կետի իրականացման առնչությամբ  պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու հարցով` սույն կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան՝

7. կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին ցուցաբերել զսպվածություն` տարածաշրջանում իրավիճակի սրումից խուսափելու համար,

8. կոչ է անում գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին` աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի ջանքերին, որոնք ձգտում են մեղմել իրավիճակը, և հակամարտող կողմերի միջեւ գտնել երկխոսության հնարավոր եզրեր,

9. պատվիրակում է իր ներկայացուցչին այս բանաձեւը հասցնել Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայությանը, Եվրոպական հանձնաժողովին, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին եւ խորհրդարաններին, ԵԽ գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով քարտուղարին:

Նախորդ հոդվածը‘Բենգազիում սպանվել է Լիբիայում ԱՄՆ դեսպանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուս դիտորդներին արգելել են հետևել Վրաստանի ընտրություններին’