‘Եվրահանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 25 մլն.եվրո’

171

Եվրոպական գործընկերության ծրագրի ինտեգրման և համագործակցության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին հատկացրել է լրացուցիչ 87 մլն.եվրո, հաղորդում է Եվրահանձնաժողովը:

Միջոցները կուղղվեն տնտեսական հնարավորությունների բարձրացմանը գյուղական շրջաններում, բարեփոխումների առաջխաղացմանը էներգետիկ ոլորտում, աշխատանքի շուկայի կառավարման բարելավմանը, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներին: Ընդհանուր գումարը կկազմի 87 մլն.եվրո, որից Մոլդովան կստանա 35 մլն եվրո, Վրաստանը` 27 մլն եվրո, իսկ Հայաստանը` 25 մլն եվրո:

«Այս տարի երևելյան երեք գործընկերներ պարգևատրվեցին ժողովրդավարության զարգացմանն ուղղված իրենց ջանքերի դիմաց: Հուսով ենք, որ ապագայում այս խումբն ավելի շատ կաճի: Լրացուցիչ ֆինանսավորումը նշանակում է մեծ օգնություն` ազգային բարեփոխումներին և համատեղ ծրագրերին, որոնք հստակ օգուտներ են բերում քաղաքացիներին»,-հայտարարել է ԵՄ Եվրոպական քաղաքականության ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Քաղաքական հիվանդությունների բուժման եղանակները’
Հաջորդ հոդվածը‘Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Լեւոն Խեչոյանին պետք է Հայաստան տեղափոխել’