‘Եվրամիության երկրներում միասնական գործադուլ է հայտարարվել’

646

Նոյեմբերի 14-ին Եվրամիության մի շարք երկրներ միասնական գործադուլ է հայտարարվել ՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ  այդ երկրների կառավարությունների կողմից մտցված բյուջետային խնայողությունների քաղաքականության,  հայտնում է «Ռոյթերս» լրատվականը:

Ամենից խոշոր միջոցառումները տեղի են ունենում Պորտուգալիայում և Իսպանիայում, որտեղ «Գործողությունների և համերաշխության եվրոպական օրվա» շրջանակներում գործադուլ են հայտարարել գրեթե բոլոր պետական հաստատությունները: Ցուցարարներին են միացել վերգետնյա և օդային տրանսպորտի աշխատակիցները: Միայն Իսպանիայում գործադուլի հետևանքով հետաձգվել է ավելի քան 600 չվերթ:

Բողքի ցույցերին են միացել նաև Հունաստանի, Իտալիայի և մի շարք այլ երկրների գործարանները և կազմակերպութուններ:

Եվրոպայի քաղաքացիների վրդովմունքի պատճառ է դարձել ֆինանսական ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը: Բյուջետային դեֆիցիտը հաղթահարելու նպատակով ԵՄ-ն դրամական օգնություն է նշանակել մի շարք առավել ծանր վիճակում հայտնված երկրների՝ դրա դիմաց պահանջելով պետական միջոցների խիստ խնայողության ծրագիր հաստատել:

Նախորդ հոդվածը‘Պետական դավաճանության համար դատապարտված Աշոտ Չտրկյանը դադարեցրել է հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել սփյուռքահայ գործարարի հետ’